Արցախի Գլխավոր դատախազի տեղակալ Սևակ Հակոբյանն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News 

հասարակական

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին ստորագրել է hրամանագիր, համաձայն որի՝ արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Սևակ Հակոբյանն ազատվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն:

Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի գրասենյակը:

--0--ԿԿ