ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News     

ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ զորակոչիկների մասնագիտական կարողությունները ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել նպատակային օգտագործելու և ՊՆ «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով, հայտարարում է մրցույթ:

 Մրցույթին կարող են մասնակցել 2020թ. ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով.

  • հեռուստաօպերատոր
  • հեռուստամոնտաժող

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 30-ը կարող են գրանցվել առցանց՝ հետևյալ հղումով:

Մրցույթին մասնակցող զորակոչիկն իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, համապատասխան բարձ­րագույն կրթության ավարտական վկայականի պատճեն կամ, եթե առկա չէ ավարտական վկա­յականը՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք՝ ավարտական քննությունները հանձնած լինելու վերաբերյալ, ինքնակենսագրություն, զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանի (պիտանի կամ սահմանափակումով պիտանի) վերաբերյալ տեղեկանք:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 29-45-36: 

  --0—ՄՀ