Իմ ստորագրությամբ չի լրանում անհրաժեշտ քանակը. գնդակը «Լուսավոր Հայաստանի» դաշտում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News 

քաղաքական

«Հարգարժան լրագրողներն այսօր շատ են հետաքրքրվում՝ արդյոք ստորագրելո՞ւ եմ ՍԴ դիմելու ձևաթուղթը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Սիրով հայտնում եմ, որ իմ բոլոր քայլերն այս օրերին մանրամասն քննարկվում են «Ալյանս» կուսակցության իմ գործընկերների հետ, այդ թվում նաև այս հարցը։ Իմ ստորագրությամբ չի լրանում անհրաժեշտ քանակը, և այդ իմաստով «գնդակը «Լուսավոր Հայաստանի» դաշտում է»։ Երբ որ իրենք «կտեղափոխեն գնդակը», հանրությունն անպայման կիմանա անելիքս։ Ամեն դեպքում, վստահ եմ, որ իմ գործողությունները կանխատեսելի են»,-գրել է նա:

--0--ԿԿ