Ասում են՝ ոնց մեր թուրը կտրի, այդպես էլ անելու ենք. Իսայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցութան պատգամավոր Շաքե Իսայանն այն համոզմանն է, որ իշխանությունները շարունակում են սևերի ու սպիտակների բաժանելու գործընթացը: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից բազմից նշված հայտարարությունը, թե իրենք քաղաքական նոր մշակույթ են բերել, իրականության հետ որևէ աղերս չունի:

«Ի՞նչ նոր մշակույթ, ո՞ւր է այդ նոր մշակույթը»,- հարցադրում է անում պատգամավորը:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի մասին օրերս խորհրդարանում ընդունված նախագծին, որով նախատեսվում է ՍԴ մի քանի դատավորների, ինչպես նաև՝ Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի լիզորությունները դադարեցնել, ապա Իսայանն ասում է. «Չէի ցանկանա, որ իշխանություններն այս ձևով անցնեին Սահմանադրության վրայով: ՀՀ ԱԺ-ի ու քաղաքացիների նկատմամբ անլուրջ մոտեցում են ցուցաբերվում, և այնքան անլրջացրին ամեն ինչ, որ ասացին՝ անելու ենք այն, ինչ ուզելու ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ