Դադարեցվել է 3542 կազմակերպության գործունեություն 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News  

․

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հունիսի 22-ի դրությամբ կայացվել է 3542  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

Ընդհանուր առմամվ իրականացվել է 34271  ստուգում, որոնցից 952-ը՝ հունիսի 22-ին: Ստուգումներն իրականացրել են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, կրթության տեսչական մարմինը, շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

--0--ԱՀ