Ոստիկանները հայտնաբերել են սպանության մեղադրանքով հետախուզվող 35-ամյա քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News  

․

Հունիսի 23-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, իրացնելով ձեռք բերած օպերատիվ տվյալները, պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ Նորագավիթի տներից մեկում հայտնաբերել և ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել 2019 թվականի դեկտեմբերից Դիլիջանի բաժնի կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 35-ամյա մի տղամարդու։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Ոստիկանությունը հայտնում է, որ դեպքի մանրամասներին կանդրադառնան առաջիկայում։

--0--ԱՀ