ՍԴ-ն ուշ թե շուտ կքննի փոփոխությունը, եթե օրինական չէ` կվերականգնվի դատավորների իրավունքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ չի բացառել, որ ոչ այս փուլում, բայց ինչ-որ իքս ժամանակահատվածում որևէ սուբյեկտ, որը նման իրավասություն կունենա, կարող է սահմանադրական փոփոխություների առաջարկվող փաթեթը վիճարկել ՍԴ-ում։ Նրա խոսքով՝ ուշ թե շուտ այս հարցը կմտնի դատարան, բայց այդ դատավորները, որոնց վերաբերյալ է այս փոփոխությունը, ուղղակի չեն մասնակցի որոշման կայացմանը։

«Ինչո՞ւ է ձեզ թվում, որ այս փաթեթը չի գնալու ՍԴ։ Իրենք կարծում են, որ այս սահմանադրական փոփոխություներն իրենք պետք է քննարկեն։ Չեն հասկանում, որ ՍԴ-ն պետք է քննարկի, բայց պարտադիր չէ իրենց մասնակցությամբ։ Ինչո՞ւ Հրայր Թովմասյանն անկեղծ չի։ Այդ մարդն արդեն մանիպուլացնում է իրավունքը։ Դու, որպես իրավաբան, շատ լավ գիտես, որ տվյալ հարցը կարող է լուծվել ՍԴ-ի կողմից այլ մեխանիզմով ձեր բացակայությամբ։ Խի՞ չեք ասում, որ ՍԴ-ն այս հարցը կարող է քննել նաև մեր բացակայությամբ և եթե որոշում կայացնի «մեր օգտին», այսինքն՝ համարվի, որ այս փոփոխությունն օրինական չէ, կվերականգնվի իրավունքը, եթե կարծում եք՝ ճիշտ եք»,- ասել է Բաղդասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ