Կամ կանգնում եք Նիկոլի կողքին՝ հրաժարվելով սուբյեկտայնությունից, կամ գնում եք ՍԴ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News  

Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջույ գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից  նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ընդդիմադիր խմբակցությունների՝ ՍԴ դիմելու հավանականությանը։ Նա մասնավորապես դիմել է «Լուսավոր Հայաստանին»՝ նշելով, որ կամ կանգնում են Նիկոլ Փաշինյանի կողքին՝ հրաժարվելով սուբյեկտայնությունից ու դրա մասին հրապարակային հայտարարություն են անում, կամ գնում են Սահմանադրական դատարան։ Դանիելյանի գրառումը՝ ստորև․

«2008-ին Օրինաց Երկիրը ճակատագրական քայլ կատարեց և 20 տարվա ընթացքում դա իրենց չներվեց։ Կարող էր այդ քայլը՝ այն ժամանակվա իշխանությունների կողքին կանգնելը, մինչ այդ հակառակ ուղղությամբ սալտո անելուց հետո, հիմնավորեին, ասենք, Արցախի հարցում Տեր-Պետրոսյանի հետ ունեցած տարաձայնություններով, կամ նրանով, որ ընտրակեղծիքների ինստիտուտը հիմնվել էր նրա օրոք և այդ պատճառով չեն կարող Տեր-Պետրոսյանի կողքին լինել ու դա կլիներ քաղաքական դիրքորոշում ու ժամանակի ընթացքում դա իրենց կներվեր։ Բայց կա մի «բայց»․ դրա համար նախ չպետք է Տեր- Պետևոսյանի կողքին կանգնեին, իսկ կանգնելուց արդեն պետք է մինչև վերջ գնալ, այդպիսին է կյանքը։

Ինչի եմ սա ասում․ հիմա Լուսավոր Հայաստանն է այդ վիճակում. կամ կանգնում եք Նիկոլի կողքին, հրաժարվելով սուբյեկտայնությունից ու դրա մասին հրապարակային հայտարարություն եք անում, կամ գնում եք Սահմանադրական Դատարան։ Ու նաև պետք է հիշեք, դա ձեր համար ճակատագրական որոշում է լինելու։ Քաղաքականությունը դաժան բան է, ձեռք ես տվել, պետք է խաղաս»։

--0--ԱՀ