Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ը, BMW-ն, Nissan X-Trail-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News  

․

Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Mercedes, BMW, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին, BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գոտում:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Ոստիկաությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

--0--ԱՀ