Ստեփանակերտում COVID-19-ի նոր օջախ է հայտնաբերվել, գրանցվել է վարակման 12 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 24, 24News

կորոնավիրուս

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ: Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Այդ շրջանակից 5 մարդու մոտ արդեն հաստատվել է վարակը: COVID-19-ը հաստատվել է նաև Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից 2 քաղաքացու մոտ:

Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 7-ն են, մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը՝ 110:

Միևնույն ժամանակ 12 անձ առողջացել է: Առողջացման դեպքերի թիվը 77 է:
Մեկուսացված է 68 քաղաքացի, թեստավորումների քանակը 1724 է:

--00—ԼՄ