Զզվելի է տեսնել այն ամենը, ինչ կատարվում է այժմ Գագիկ Նիկոլաևիչի հետ. Միհրան Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News    

Միհրան Հարությունյան

2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ըմբիշ Միհրան Հարությունյանն ինստագրամյան իր էջում անդրադաձել է ՀԱՕԿ նախպագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Մարզիկը մասնավորապես գրել է. 

«Իրական մրցակցությունը կարող է մեզ տանել դեպի մեծ հաջողություններ: Դրան գումարած, պետք է կարողանալ կիսել բիզնեսը, քաղաքականությունը և կառավարումը: Օրինակ, ես չեմ հավատում որևէ քաղաքական գործչի կամ քաղաքական կուսակցության, քանի որ նրանք մեծ մասամբ պաշտպանում են իրենց շահերը, ոչ թե քաղաքացիների: Ամենակարևորն այն է, որ ներկայիս քաղաքական գործիչները մենեջեր չեն: Այդպիսի մարդկանց կողմից կառավարման վերջնարդյունքը դուք կարող եք տեսնել ամենուր, շրջվեք և տեսեք, թե ինչպես է ապրում այն  երկիրը, որում ապրում եք դուք։

Մենք բոլորս ոգեշնչված էինք մեր պատմական հայրենիքի նոր փուլով: Բայց ի՞նչ է արմատապես փոխվել այս 2 տարում: Իհարկե, կան հաջողություններ, դա հիանալի է: Բայց ի՞նչ գլոբալ բարեփոխումներ ունենք երկրում: Նոր փուլը հույս է տվել, որ մեր երկրում կսկսվի արդար մրցակցություն: Ըստ նոր կանոնների, որոնք մարդկանց մեծամասնությանը հասկանալի կլինեն և կտան թափանցիկություն բոլոր գործընթացներին: Բայց հիմա մենք ի՞նչ ունենք: Հատուկ անձանց դեմ քաոսային, նպատակային գործողություններ: Իսկ որտե՞ղ է այն կենդանի մրցակցությունը, որից նախկինում բոլորն էին խոսում: Կա դատարան, իրավապահ մարմիններ, թող նրանք զբաղվեն անօրինականություններով, եթե դրանք առկա են: Դա նրանց աշխատանքն է:

Էժան պոպուլիզմը բոլոր լավ մտադրությունները կփոշիացնի: Եվ այդ ժամանակ երեկվա հերոսը կդառնա ամենագլխավոր թշնամին: Կառուցեք նոր Հայաստան, բայց բոլորի համար ընդհանուր և հասկանալի կանոններով: Հակառակորդից վախենալու և նրա նկատմամբ ուժ կիրառելու փոխարեն սովորեք աշխատել նրա հետ: Ահա թե ինչ չի եղել այս ամբողջ ընթացքում: Հուսով եմ, որ բանականությունը հաղթելու է, և բոլորը զբաղվելու են իրենց գործերով: Վաստակել գումար, զբաղվել քաղաքականությամբ, վարել դատական  գործընթացներ, ղեկավարել երկիրը: Զզվելի է տեսնել այն ամենը, ինչ կատարվում է այժմ Գագիկ Նիկոլաևիչի հետ: Դա եսասիրական է, վախկոտ պահվածք է իր հակառակորդների կողմից: Ինչպես ես նշել եմ վերևում ամեն ինչի համար կա դատարան և օրենքներ: Խախտել ես՝ կպատժվես: Բայց երբ օրենքները շահարկվում են անձնական նպատակներով, ահաբեկման և վենդետաների համար, այդպիսի անձինք երկիրը ղեկավարելու տեղ չունեն: Հույս ունեմ, որ ճշմարտությունը հաղթելու է, և Գագիկ Նիկոլաևիչը հետագայում ևս զարգացնելու է տարբեր ոլորտներ և սպորտը՝ հաշվի առնելով այն, որ այնտեղ դեռ շատ աշխատանք կա անելու»։

--0—ՄՀ