19-ամյա Տիգրանը հետախուզվում էր դատաքննությունից խուսափելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News     

հետախուզվող

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 23-ին, ժամը 11.40-ին, Երեւան քաղաքի Րաֆֆու փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան բերման է ենթարկվել 19-ամյա Տիգրան Ս.-ն, որը ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 3-րդ մասի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:

Առանց խափանման միջոցի:  

--0—ՄՀ