ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին զորահանդեսին ներկա չի գտնվել, քանի որ նրան ուղեկցող անձանցից երկուսի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին գրել է 24kg-ն։
Պատվիրակության անդամներն ու ուղեկցող անձիք Մոսկվայում կորոնավիրուսի թեստ են հանձնել։
«Ըստ ալգորիթմի՝ Ղրղզստանի նախագահը որոշել է միջոցառումների անցկացման վայրից հեռու մնալ։ Անձամբ նախագահի կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական է»,- ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։
--0—ՄՀ