Էրդողանը հայերի դեմ ռասիստական գրառումներով հայտնի ընբիշին խորհրդական է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News     

ըմբիշ

Թուրք հայտնի ըմբշամարտիկ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ռըզա Քայաալփը Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարարությունում խորհրդական է նշանակվել։ 

Հաղորդվում է, որ սոցցանցերում պարբերաբար հայերի ու հույների վերաբերյալ ռասիստական գրություններ անելով հայտնի այս մարզիկի նշանակաման հրամանը ստորագրել է անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։  Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքական մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ վիճարկելի են որակել Քայաալփի նշանակումը՝ հիշեցնելով նրա նախկին ռասիստական գրառումներից մի քանիսը։ 

Փոքրամասնությունների նկատմամբ մարզիկի անհանդուրժողական կեցվածքը հատկապես ցայտուն է դրսևորվել 2013-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգում տեղի ունեցած մասշտաբային ու տևական բողոքի ցույցերի ժամանակ։

Այդ օրերին Twitter-ում արած գրառումներով Քայաալփը հայերին ու հույներին էր մեղադրում այդ ցույցերը կազմակերպելու ու երկրում անկայունություն հրահրելու մեջ։  

«Հրապարակը հայերին եք թողել, ալլահը թող ձեր պատիժը տա, ավազակ ցուցարարներ»։ Հայերին վիրավորող այս ու այլ գրառումների համար FILA-ն 6 ամիս ժամկետով որակազրկել էր թուրք մարզիկին։  

 --0—ՄՀ