Գայ գյուղում այրվել են բենզալցակայանի տանիքի փայտյա կառուցատարրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 24, 24News

3

Հայաստանի ԱԻՆ-ում հունիսի 24-ին՝ ժամը 11։18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գայ գյուղի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

1

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին, մարվել՝ 11:50-ին:

Այրվել են բենզալցակայանի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ), բենզինի տարաների ջերմամեկուսիչը (մոտ 8 քմ) և սառնարան։

Արինա Հ․-ն (ծնված 1986 թ․) ձեռքերի և դեմքի հատվածում տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

1

--00—ԼՄ