Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ նիստ տեղի չի ունեցել և դատաքննության օր չի փոփոխվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News 

քաղաքական

ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Ի պատասխան ապատեղեկատվություն պարունակող որոշ լուրերի՝ հայտնում ենք, որ «Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի առնչությամբ այսօր աշխատակարգային նիստ տեղի չի ունեցել և դատաքննության օր չի փոփոխվել»:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին, Սահմանադրական դատարանը որոշել է ՀՀ երկրորդ նախագահի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը վերսկսել։

 --0--ԿԿ