Կլինեն «սերժականներ», «ռոբերտականներ», թե «նիկոլականներ»՝ ԼՀԿ-ին շանտաժով չեն կարող ճնշել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միակամ է ԲՀԿ-ի հետ, որ սահմանադրական փոփոխություների օրեր առաջ ընդունված փաթեթը սահմանադրականության հետ կապված խնդիրներ ունի, բայց այս պահին նպատակահարմար չեն գտնում հարցը վիճարկել ՍԴ-ում, քանի որ իրենց քայլը շահարկվելու է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Եթե հիմա այս հարցով դիմենք ՍԴ, մանիպուլացվելու է։ Դատարան դիմելու մեր նպատակը երկրում սահմանադրականությունն ու օրինականությունը վերականգնելն է, բայց եթե մենք հիմա դիմենք, մարդկանց տարբեր հարթակներով  մանիպուլացնելու են, խեղաթյուրելու են մեր նպատակը, թե դիմում ենք ոչ թե պետության, այլ մեկ անձի համար, իսկ այդ անձի անունը Ռոբերտ Քոչարյան է»,- պարզաբանել է պատգամավորը։

Սամսոնյանը կարծում է, Հայաստանում մեկ օրում գործող իշխանությունը երկրի ինստիտուտները պառկեցրել է գետնին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս