ԱՄՆ ՄԶԳ-ն ենթակառուցվածքային ծրագրերի համար ՀՀ կառավարությանը կհատկացնի 7,5 մլն դոլար

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News   

դոլար

Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով ՀՀ կառավարությանն օժանդակության նոր փուլով կհատկացվի գրեթե 7,5 մլն դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, 2010թ. օգոստոսի 6-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի 14-րդ փոփոխությանը համաձայնություն տալու մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 25-ի նիստի օրակարգում:

2010-2019թթ. ընթացքում ստորագրվել են վերոնշյալ համաձայնագրի փոփոխություններ թիվ 1-13-ը: Ֆինանսական հատկացումները իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության և ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների ներքո:

ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 14 փոփոխությամբ նախատեսվում է լրացուցիչ 7 մլն 467 հազար դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում (ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը վերոնշյալ համաձայնագրի շրջանակներում կկազմի 91 մլն 871 հազար 406.36 դոլար:

Նոր միջոցներն ուղղվելու են ենթակառուցվածքային ծառայությունների զարգացման աջակցության ծրագրերին։

--0--ԱՀ