Կորոնավիրուսի ախտորոշման հայկական արտադրության թեստերն արդեն պատրաստ են

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News   

․

Կորոնավիրուսի ախտորոշման հայկական արտադրության թեստերն արդեն պատրաստ են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը կարտադրի օրական 2000 թեստ։ Շնորհակալություն ինստիտուտի աշխատակազմին նվիրված և կարևոր աշխատանքի համար»,- գրել է վարչապետը` հրապարակելով տեսանյութ։

--0--ԱՀ