Հանդիպել են ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունների ԳՄ ներկայացուցիչները. ի՞նչ է քննարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 25, 24News

հյդ

Հունիսի 24-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» կուսակցությունների նախագահների և «ՀՅ Դաշնակցություն» կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երկում սահմանադրական կարգի վերականգնման ուղիները։ 

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել երեք կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ, որը, լայն համախմբում ապահովելու նպատակով, կմշակի համատեղ գործողությունների ծրագիր և ճանապարհային քարտեզ, կհամադրի ձեռնարկվող քայլերը։

Հանրությանը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի համատեղ աշխատանքային խմբի ընդունած որոշումների վերաբերյալ» , - նշված է երեք ընդդիմադիր կուսակցությունների տարածած հաղորդագրության մեջ։

--00—ԼՄ