Մանիպուլյատիվ և ստահոդ հիմնավորումներով նա կրկին թիրախավորեց չորրորդ իշխանությանը. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 25, 24News

աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է․

«Կորոնավիրուսային հիվանդացության ռեկորդային ցուցանիշների ֆոնին Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեղավորներ փնտրել։

Այս անգամ մեղավոր են կարգվում լրատվամիջոցները և ազատ խոսքը։

Ակնհայտ մանիպուլյատիվ և ստահոդ հիմնավորումներով նա կրկին թիրախավորեց չորրորդ իշխանությանը, երրորդ՝ դատական իշխանության ուզուրացիան դեռևս չմարսած։

Իրականում համաճարակը բուն է դրել Հայաստանում բացառապես մեկ մարդու շնորհիվ և այդ մեկ մարդը հենց Նիկոլն է։

Ի դեպ, հուլիսի 1-ից Եվրոպական միությունը բացում է իր արտաքին սահմանները մոտ 50 երկրների համար։ Չզարմանաք, որ Հայաստանը չլինի այդ ցանկում որպես կորոնավիրուսային ջերմոց»։

--00—ԼՄ