Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուսների գործն ուղարկվել է դատարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News   

ՀՔԾ

 

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եւ ոստիկանության նախկին երկու պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ հունիսի 19-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ նշված չորս անձանց մասով նախաքննությունն ավարտվել է: Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (յուրաքանչյուրը՝ 2-ական դրվագով): Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքի համար: ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացման համար: Ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանին էլ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։    --0—ՄՀ