ՏՄՊՊՀ և ՍԱՏՄ պատասխանատուները քննարկել են համագործակցության վերաբերյալ հարցեր

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News      

ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում նախօրեին աշխատանքային քննարկում է տեղի ունեցել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատասխանատուների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Էդգար Ճաղարյանը, ՀՀ ՏՄՊՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի պետ Լևոն Գյուլքանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հանդիպման ընթացքում քննարկվել է գերատեսչությունների միջև համագործակցության սերտացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես անդրադարձ է կատարվել մսամթերքի ոլորտում անբարեխիղճ մրցակցության դրսևորումների բացահայտման, կանխարգելման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև օրենսդրական կարգավորումներին վերաբերող հարցերի: 

  --0—ՄՀ