Ավտովթարի հետևանքով մահացել է «Արագածի» բասկետբոլիստ Պիեռ Ղուկասը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News      

պիեռ

Հունիսի 23-ին Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է «Արագած» բասկետբոլային ակումբի մարզիկ, 26-ամյա Պիեռ Ղուկասը:

Մարզիկի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

«Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին ցավակցությունն է հայտնում Պիեռ Ղուկասի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին»,- ասված է ՀԲՖ-ի տարածած հաղորդագրությունում։ 

  --0—ՄՀ