ԼՀԿ-ն կրկին չի միանա ՍԴ դիմումին. հուլիսի 7-ին Քոչարյանի գործը, միևնույն է, քննվելու է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 25, 24News

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը և պատգամավոր Տարոն Սիմոնյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ անդրադարձել են Քոչարյանի պաշտպանների որոշմանը՝ ՍԴ դիմումները հետ վերցնելուն, ևս մեկ անգամ հայտարարելով այն, ինչ նախորդ ասուլիսի ժամանակ էին հայտարարել, այն է՝ իրավական գործընթացը ԼՀԿ-ն սկսելու է այս դիմումի հիման վրա:

«Փաստաբանները չպատասխանեցին այն հարցին, թե ի՞նչ կապ ունի իրենց հետ վերցնելը ՍԴ-ում քննության հետ: Էդ գործը քննվելու է, որովհետև դատարանն էլ է դիմել էդ նույն հարցով, և ՍԴ-ն դատարանի և պաշտպանական կողմի հիման վրա է քննության օր նշանակում»,-ասաց Տարոն Սիմոնյանը, ապա հիշեցրեց, թե ինչով պայմանավորված ԼՀԿ-ի հայտաըարությունը:

«Մեր հայտարարությունը պայմանանվորված էր նրանով, որ այդ գործ,ը քանի որ քննվելու է ՍԴ-ում, և քննվելու է հուլիսի 7-ին, որպեսզի այս իրավական գործընթացի վրա որևէ քաղաքական ներազդեցություն չլինի հակասահմանադրականության հետ կապված և որևէ քաղաքական ուժ՝ լինեն դրանք այսօրվա քաղաքական իշխանությունները, թե նախորդ ռեժիմի քաղաքական իշխանության ներկայացուցիչներն ու նրանց հետևորդները, հակասահամանադրականության վիճարկման գործընթացի վրա որևէ քաղաքական կոմպոնենտով ազեդցություն չունենան, չստվերեն իրավական գործընթացը քաղաքական կոմպոնենտով, մենք ասացինք, որ իրավական գործընթացը սկսելու ենք, երբ որ  գործով քննությունը կայանա, պարոն Քոչարյանի փաստաբանների հայտարարությունը, որ իրենց դիմումը հետ են վերցնում, նորմալ է, թող վերցնեն, բայց գործը քննվելու է:

Եթե ՍԴ-ն որոշի, որ ինքը չի քննելու այս գործը, մեր ասած պայմանը ուժի մեջ է, ոչ ոք այս պայմանից հետ չի կանգնում, և մենք ասել ենք՝ ինչո՞ւ ենք էս պայմանը առաջ դրել, որովհետև գտնում ենք՝ հակասահամանադրական գործընթացների սահմանադրականության վիճակրման գործը բուն, մաքուր իրավական գորընթաց է և որևէ քաղաքան գործիք չպետք է շահարկի սեփական քաղաքական նպատակներով»,-ասաց Տարոն Սիմոնյանը, ապա տեղեկացրեց, որ իրենց կողմից դիմումի հետ վերցնելը չի նշանակում, որ չի քննվելու այդ օրը: Հուլիսի 7-ին դեռևս այդ գործը քննվելու է, ՍԴ-ն է որոշում ՝ քննի՞, թե՞ չքննի:

24News-ի հարցին՝ եթե ՍԴ-ն հայտարարեց՝ չենք քննում այդ օրը, քննում ենք 3 ամիս հետո, ի՞նչ կանի ԼՀԿ-ն, Սիմոնյանը պատասխանեց. «Մենք ինչ ենք ասել, որ եթե ՍԴ-ն այդ օրը քննությունը կայացնելու է և որոշում է կայացնելու, դրանից հետո՝ հաջորդ օրը կամ մյուս օրը, համապատասխան իրավական գործընթացներով իրավական գործընթացը կազմակերպելու ենք»:

Տարոն Սիմոնյանը նաև հավելեց, որ գործընթացը իրավական է, իսկ պաշտպաններն այս կերպ փորձում են հարցը տանել քաղաքական դաշտ. «Եթե դա է իրենց նպատակը, ապա ես ստիպված եմ հիասթափեցնել նրանց»:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների որոշմանն անդրադարձավ նաև ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝

«Դիմումը հետ են վերցնում ինչ-որ սոուսով, որ իրավական պետության համար հետ եմ վերցնում, միանշանակ իմանալով, որ գործը քննվելու է… Ովքե՞ր են եղել ՍԴ-ի առաջ բրիֆինգին… Ձեզ խաբել են: Ով եղել է այնտեղ, ձեզ խաբել են, որովհետև իրենք ասում են, որ դիումը հետ են վերցնում, իրենց նախապայմանը չկա, կարող ենք դիմել. դա սուտ է»,-հավելեց Մարուքյանը, ապա նշեց, որ եթե հարցնեին իրենց՝ դիմումը հետ են վերցնում, կդիմի՞ ԼՀԿ-ն, ապա քաղաքական թիմը կպատասխաներ՝ ընդհանրապես անիմաստ է:

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Վարդևանյանը և Արամ Օրբելյանը հայտնել էին, որ հետ են վերցնում Ռոբերտ Քոչարյանի անունից ՍԴ ներկայացված դիմումները:

«Նախագահը հստակ դիրքորոշում հայտնեց, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման որոշակի խաչընդոտներ պիտի առաջանան, ապա ինքը պիտի պահանջի՝ իր փաստաբանները հետ վերցնեն, և մեր ընդհանուր պահանջը, հորդորը, խնդրանքն է բոլոր քաղաքական ուժերին Սահմանադրության հետ կապված այս գործընթացներում ո՛չ պարոն Քոչարյանի, ո՛չ փաստաբանական թիմից որևէ մեկի անունը չշոշափել, այս գործընթացը բացառապես դիտարկել պառլամենտական ֆրակցիաների իրավասության շրջանակներում, և եթե գտնում են, որ իրավունքի խախտում կա, ինչի մասին արտահայտել են, եթե գտնում են՝ կա դիմում, որ կարող էր ստորագրվել ինչ-որ ամսաթվին, չսպասել ինչ-որ ամսաթվի, այլ միանալ գործընթացին»,-հայտարարել էր Արամ Օրբելյանը:

--00—ԼՄ