Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 19-ամյա ուղևորը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News 

․

Երեկ՝ հունիսի 24-ին, «Սևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 19-ամյա Համլետ Խեչյանը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 23-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 23-ին ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 73.1 կմ հատվածում բախվել էին Ծովագյուղ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Սասուն Սանեյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և Գետահովիտ գյուղի բնակիչ՝ 21-ամյա Սպարտակ Ենգիբարյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Ս. Ենգիբարյանի ուղևոր՝ Գետահովիտ գյուղի բնակիչ, 19-ամյա Համլետ Խեչյանը և Ս. Սանեյանի ուղևոր՝ Ծովագյուղ գյուղի բնակիչ, 30-ամյա Գուրգեն Սարիբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սևան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

--0--ԱՀ