1 օրում վարակվածների թիվն աշխարհում ավելացել է մոտ 200 հազարով, մահերինը՝ մոտ 6000-ով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 26, 24News

աշխարհ

Հունիսի 26-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 9,714,809 է, որից 491,856-ը մահացել է, 5,250,087-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 3,915,482 է, որից 57,384 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,504,588 վարակման դեպք, որից 126,780-ը մահացել է, 1,052,293-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,325,515 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (1,233,147 վարակակիր), երրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը (613,994 վարակակիր), չորրորդում Հնդկաստանը, վարակվածների ընդհանուր թիվը 491,170 է: ՌԴ-ում զոհերի թիվը 8,605, Բրազիլիայում՝ 55,054, Հնդկաստանում՝ 15,308:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ օրվա թվերը՝ այստեղ:

--00—ԼՄ