ԲՀԿ-ի ստորագրություններով դիմումը մուտքագրվեց ՍԴ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 26, 24News

ԱԺ «Բարգավաճ Հայասետան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը Սահմանադրական դատարան են հանձնել ԲՀԿ դիմումի թղթային տարբերակը, որը երեկ երեկոյան էլեկտրոնային տարբերակով 26 պատգամավորի ստորագրությամբ դիմում են ուղարկել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովում ընդունված օրենքի սահմանադրականությունը:

Դիտարկմանը՝ դիմում ներկայացնելու համար պատգամավորի 27 ստորագրություն է պետք, Զոհրաբյանը նշեց, որ իրավական հանրույթն այդ հարցում բաժանվել է 2 մասի.

«Եկեք ո´չ ես գնահատական տամ՝ իրավաչա՞փ է, թե՞՝ ո´չ, որ էլ իշխանական նախարարները, որոնք՝ իրենց գործը թողած, երեկ դարձել էին Էյնշտեյնն ու մաթեմատիկական հաշվարկներ էին անում: ՍԴ-ն կորոշի՝ վարույթ ընդունո՞ւմ է, թե՞՝ ոչ»,-ասաց Զոհրաբյանը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս