ՍԴ-ի մոտ գիշերն ակցիա է եղել, մասնակիցները «զավթված է» գրությամբ պաստառներ են փակցրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News     

Գիշերը Սահմանադրական դատարանի մոտ ակցիա է տեղի ունեցել։ Ֆեյսբուքյան օգտատեր Արգիշտի Գևորգյանը տեսանյութ է հրապարակել ակցիայի իրականացման վայրից, որում ասվում է, թե ՍԴ-ն զավթված է գործադիր և օրենսդիր իշխանության կողմից․

«Գործող իշխանությունները ամեն կերպ գնացին Սահմանադրական դատարանը սեփականաշնորհելու ուղով»։

Ակցիայի մասնակիցները «Զավթված է» գրությամբ պաստառներ են փակցրել ՍԴ-ի շենքի վրա։

  --0—ՄՀ