Վարչապետի աշխատակազմից լրատամիջոցներին կոչ են անում՝ եթերում կրել դիմակներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News      

դիմակ

Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ պարետի N 110-Ն որոշման հավելված 16-ի կետ 2-րդի վրա․«Աշխատատանքային պարտականությունները կատարելիս աշխատակիցները կրում են դիմակներ»։

«Կոչ ենք անում անվերապահորեն պահպանել սահմանված կանոնները եթերում։ Կանոնների խախտումը կառաջացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն»,- ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտարարությունում։ 

  --0—ՄՀ