Զինվորական տոնացույցում հունիսի 26-ը ռազմաավիացիոն ուժերի օրն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 26, 24News

ռազմամվիացիա.

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ զինվորական տոնացույցում հունիսի 26-ը նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օր:

«Այս տարի լրանում է զորատեսակի կազմավորման 28-րդ տարեդարձը: Տոնի առիթով շնորհավորում ենք հերոսական ուղի անցած զորատեսակի օդաչուներին ու սպասարկող անձնակազմին, նաև՝ բոլորի՛ս, և ցանկանում խաղաղ երկինք։

ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի մարտունակ ստորաբաժանումները հարկ եղած դեպքում իրենց ծանրակշիռ ներդրումը կունենան երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում»,-գրել է ՊՆ խոսնակը:

--00—ԼՄ