Արցախի Չարեքտար համայնքում հաստատված դեպքի կոնտակտավորներից նմուշառում է արվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 26, 24News

արցախ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ասկերանի շրջանային բաժնի մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքում հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Տեղում իրականացվել են նաև ախտահանման աշխատանքներ, որոնք պարբերական բնույթ են կրում: Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

--00—ԼՄ