Իրանի ռազմաբազայում գազային պայթյուն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News  

պայթյուն
   

Թեհրանից արևելք ընկած Փարդիս շրջանում տեղակայված ռազմական բազային կից գազային պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Դավուդ Աբդին։ Գրել է ТАСС-ը։

Ըստ նրա՝ պատահարի հետևանքով վնաս չի պատճառվել նաև ռազմական կառույցներին: Արտակարգ ծառայություններին հաջողվել է հրդեհը մարել, որն առաջացել էր ռազմական օբյեկտներից ոչ հեռու տեղի ունեցած պայթյունից հետո:

  --0—ՄՀ