Ռուսաստանում կորոնավիրուսի 6800 դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերը 7 հազարից քիչ են եղել, գրանցվել է 6800 դեպք։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։ Մահացել է 176 մարդ, դուրս է գրվել 8988-ը։

Վարակվածների ընդհանուր թիվը 620 հազարից ավելի է, 8781-ը՝ մահացել է, ավելի քան 384 հազարը դուրս է գրվել հիվանդանոցներից։

   --0—ՄՀ