Արտերկրում գտնվող հայ դիմորդները կարող են մասնակցել ընդունելության քննություններին

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

դիմորդ

Արտերկրում գտնվող հայ դիմորդները կարող են գալ Հայաստան և մասնակցել ընդունելության քննություններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Արտերկրում գտնվող մեր հայրենակից դիմորդները (Վրաստան, Ռուսաստան և այլն) կարող են գալ և մասնակցել ընդունելության քննություններին: Տեխնիկական հարցերի մասին նրանք կտեղեկանան էլեկտրոնային փոստի և հեռախոսազանգի միջոցով»,- նշել է Հարությունյանը:  

   --0—ՄՀ