ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News 

կորոնավիրուս

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նա ասել է 24News-ի հետ զրույցում։

«Հաստատում եմ։ Առաջին թեստի պատասխանը եղել է դրական։ Հանձնել եմ ևս մեկ թեստ և սպասում եմ պատասխանին»,- տեղեկացրել է պատգամավորը։

Նկատենք, որ ավելի վաղ մամուլն էր գրել, որ Արման Աբովյանը վարակվել է Covid 19-ով։

--0--ԿԿ