Առաջին անգամ պայմանագիր է ստորագրվել զբոսաշրջիկի՝ բաց տիեզերք դուրս գալու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

տիեզերք

«Էներգիա» հրթիռատիեզերական կորպորացիայի և Space Adventures Inc ընկերության միջև պայմանագիր է կնքվել, որի համաձայն  2023 թվականին «Союз МС» տիեզերանավով 2 հոգու համար կարճաժամկետ արշավ է նախատեսվում Միջազգային տիեզերակայանի ռուսական կայանում։ Այս մասին հայտնում է կորպորացիայի կայքը։

Նախատեսվում է, արշավախմբի անդամներից մեկը արհեստավարժ տիեզերագնացի հետ բաց տիեզերք դուրս կգա։

Պատմության մեջ առաջին անգամ է պայմանագիր ստորագրվել տիեզերական զբոսաշրջիկի՝ բաց տիեզերք դուրս գալու վերաբերյալ։

   --0—ՄՀ