Ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան՝

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News 

Գազ

Հունիսի 26-29 ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ՌԴ-Վրաստան սահմանամերձ հատվածի վրա անթուլատրելի թերության վերացման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:    --0—ՄՀ