Շենգավիթում 24 ժամով կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News   

ՍԱՏՄ

Հունիսի 26-ին, ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում: Խախտումներ են արձանագրվել շինանյութի առևտրի կետերում. բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

  
Հիշեցնենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Հունիսի 26-ին տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում: Պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեություն, որոնց հիմնական մասը շինանյութի խանութներ են: Այդ թվում 24 ժամով կասեցվել է նաև Արշակունյաց 210/1 հասցեում գործող շինանյութի տոնավաճառի մի քանի տաղավարների գործունեություն:

Մշտադիտարկումները ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում են: Արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություւներ, որոնք ուղարկվում են պարետատուն: 

 --0—ՄՀ