Զգուշացնում եմ՝ հայկակա՛ն կրիմինալ, քո ժամանակներն ավարտված են. Աշոտ Մանուչարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 10, 24News

Հսկայական տարբերությունն կա իրական ընդդիմության և պարզապես իշխանության ընդդիմությունը լինելու միջև։ Նման կարծիք է հայտնել 24TV-ի եթերում «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը։ Ըստ նրա՝ այսօրվա իշախնությունները երեկվա հեղափոխականն են, որոնք հեղափոխության առաջին քայլը կատարել են մասամբ՝ դուրս մղելով երկրից ոչնչացնող համակարգի հիմնական դերակատարներին, սակայն ամենակարևոր հարցը՝ ի՞նչ երկիր և մարդ ենք ուզում ստանալ, սկսված էլ չէ դեռ, ուստի իրական ընդդիմությունը նա կլինի, ով գիտի պատասխանը։

Մանուչարյանը վստահեցնում է, որ շատ քիչ կուսակցություններ ու խմբեր կան, որոնք ասում են, թե ինչպիսի ապագան են ուզում տեսնել։

«Մենք մարդկային նկարագրի իմաստով պետք է վերադառնանք հայկականությանը։ Ընդդիմությունը նա է, որը գիտի սա, մատնացույց է անում և ուղորդում  է այդ  ուղղությամբ։ Բարեբախտաբար, իշխանությունում առանձին մարդիկ, այդ թվում նաև Նիկոլ  Փաշինյանը, նման մտքեր արտահայտում են»,- նկատել է Մանուչարյանը։

Խոսելով ՀՀԿ-ի՝ ընդդիմադիր դաշտում դիրքավորվելու նկրտումների մասին, Մանուչարյանը նրանց խորհուրդ է տալիս, առհասարակ, դուրս գալ քաղաքականությունից։

ՀՀԿ-ի վերափոխվելու տենդեցը իսպառ բացառվում է։ Հեղափոխությունն  իր  նպատակադրումները  դեռ չի կատարել և նրանք հույս ունեն, որ  դրանից հետո իրենց հին աշխարը կկրկնվի։

«Ո՞վ է ասում, որ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ չի  կարելի հարստանալ։ Երբ կտրվի ապագայի հստակ ձևավակերպումը, ՀՀԿ-ն կհասկա, որ այդ աշխարում իրենք տեղ չունեն, ավելին, նրանք կռվել են այն աշխարհի համար, որը երկիրը  կործանել  է»,- եզրափակել է «Ղարաբաղ կոմիտեի» անդամը։