Փաշինյանն ուշացած ավարտին է հասցնում հեղափոխությունը․ Արման Նավասարդյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News 

Այն, ինչ այսօր ՍԴ-ի շուրջ կատարվում է, սպասելի էր, քանի որ հեղափոխությունը չկիրառեց հեղափոխությանը բնորոշ օրենքներն ու կանոնները բոլոր ինստիտուտների, այդ թվում ՍԴ-ի նկատմամբ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Հարց է ծագում, հնարավոր չէ՞ր այս ամենն անել ժամանակին, որպեսզի ամեն ինչ չհասներ այս իրավիճակի և նման հետևանքների մասին մենք այսօր չխոսեինք, անշուշտ հնարավոր էր, բայց չարվեց»,- նշել է դիվանագետը:  

Նավասարդյանի խոսքով, հարցի լուծման առնվազն երկու տարբերակ կար՝ կամ հանրաքվե, կամ ընտրություններ։

«Թե ինչ է իրենից ներկայացնում, և ինչ դերակատարություն է ունեցել այսօրվա ՍԴ նախագահը, որին հեռացրին, ոչ մեկի համար գաղտնիք չէ, բայց սրել այս աստիճանի, այն էլ այսօրվա իրավիճակում, կարծում եմ, կունենա քաղաքական լուրջ հետևանքներ»,-շեշտել է Նավասարդյանը:

Անդրադարձ է կատարվել նաև ներքաղաքական այլ կարևոր հարցերի և արտաքին քաղաքականությանն առընչվող զարգացումներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ