«Նիկոլ Փաշինյանի երևակայական պատասխանն Իլհամին»․ Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

արտակ

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանի երևակայական պատասխանն Իլհամին

«Կարդացի ելույթ-հայտարարությունդ։

Ընդդիմության դեմ տարվող այս դժվար ներքաղաքական պայքարում, պետք է խոստովանեմ, որ այն գրեթե օգտակար չեղավ։ Ինչպես նակինում, այնպես էլ իշխանության գալուց հետո, ես էլ էի քո նման շատ կոշտ քննադատում Արցախի ազատագրական պայքարը ղեկավարած, բանակը կայացրած, պետականությունն ամրապնդած, արտաքին ակտիվ քաղաքականություն ծավալած, Հայաստանի անվտանգային համակարգ և տնտեսական ռեսուրսներ ստեղծած բոլոր մարդկանց։ Նրանց մեջ էին նաև քո մատնանշած նախագահները, գեներալները, պետական պաշտոնյաներն ու գործարարները։

Հիմա էլ եմ քննադատում ու տարբեր գործեր հարուցում, բայց ցավոք, արդեն շատ քչերն են հավատում ինձ։ Դու երևի հույս ունեիր, որ քո քննադատությունը կօգներ մեզ՝ ընդդիմության դեմ տարվող պայքարում։
Այնինչ հիմա հակառակն է տեղի ունենում՝ հատկապես, որ դու կոշտ քննադատատել ես նաև ինձ ու իմ իշխանությանը։ Հուսով եմ, դա արել ես, որպեսզի ակնհայտ չդարձնես համակրանքը մեր հեղափոխության հանդեպ։

Վերջում ցանկանում եմ ավելացնել, որ իմ մամուլի քարտուղարի հետ որոշեցինք պատասխանել քո հայտարարությանը, բայց քանի որ Սերժ Սարգսյանն արդեն կոշտ հակադարձել էր քեզ, մենք էլ որոշեցինք իր պատասխանին անդրադառնալ։ Գոնե այդ կերպ փորձեցինք ներքաղաքական մի օգուտ քաղել՝ մեր ժողովրդին մանիպուլացնելու գործում։

Նաև, քանի որ նախապես քեզ անվանել էի կիրթ և կառուցողական, հիմա չէր լինի կտրուկ փոխեի տեսակետս, ու ասեի, որ կոռուպցիոներն ու բռնապետը դու ես։ Ինչպես տեսար, մեր ԱԳՆ խոսնակն էլ , ի տարբերություն քեզ՝ խիստ մեղմ է արտահայտվել ու հիմնականում փորձել է փրկել իմ, և իշխանությունների դեմքը՝անտեսելով մյուս կարևոր հարցերը։

Իսկ Հայաստանի իմիջի, Հայոց Ցեղասպանության ու Ղարաբաղի հարցերով, հետո մի ուրիշ վերելակում կխոսենք։

Հ.Գ. Երբ Մոսկվա գնալու լինես, ասա, որ ես էլ եմ ուզում գալ։ Դուշանբեի վերելակը չմոռանաս»»։

--0--ԱՀ