ԱՄՆ-ին չի հաջողվել և չի հաջողվի իրանական նավթի արտահանումը հասցնել զրոյի. Ռոուհանի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 10, 24News

Thumbnail

Իրանի առաջնորդ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ին չի հաջողվել և չի հաջողվի պատժամիջոցների նոր փաթեթի օգնությամբ իրանական նավթի արտահանումը հասցնել զրոյի։ Այս մասին գրում է «Ռաշա թըդեյը»:

Ըստ Ռոհանիի նոր պատժամիջոցները չեն անդրադառնա երկրի տնտեսության վրա։

«Իրանի պաշտոնյաները ի սկզբանե ասել են, որ ԱՄՆ-ն  չի կարող իրանական նավթի արտահանումը հավասարեցնել զրոյի։ Արդյունքում ամերիկացիները խոստովանեցին, որ իրենց չի հաջողվել նման բան անել»,- ասել է Ռոուհանին։