Վահե Ղազարյանը մարզային նոր ոստիկանապետեր է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 27, 24News

վահե

Հունիսի 26-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության մարզային վարչություններում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

ՀՀ ոստիկանապետի հրամանի համաձայն՝ Վարդան Վարդանյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:

Մեկ այլ հրամանի համաձայն՝ Ալիկ Հակոբյանը նշանակվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, որը ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով` Գևորգ Ազիզյանը ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և մեկ այլ հրամանով` նշանակվել է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ:

--00—ԼՄ