ԵԺԿ-ն հույս է հայտնում, որ Հայաստանը կպաշտպանի դատական իշխանության անկախությունը. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 27, 24News

ԵԺԿ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հրաժարակել ԵԺԿ անդրադարձը ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին:

«Եվրոպական Ժողովրդական կուսակցությունն իր պաշտոնական թվիտերյան էջում անդրադարձել է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին:

ԵԺԿ-ն ափսոսանք է հայտնել, որ ի հեճուկս այն հանգամանքի, որ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ ներկայացված սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում հանձնաժողովի առաջարկություններին, իշխող մեծամասնությունն ընդունել է դրանք:

ԵԺԿ-ն հույս է հայտնում, որ Հայաստանը, բարեփոխելով երկիրը, կսերտացնի համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ՝ ամրապնդելով օրենքի գերակայությունը, ժողովրդավարական ստանդարտները եւ կպաշտպանի դատական իշխանության անկախությունը»,-գրել է Աշոտյանը և հավելել  #StopPopulism #EPP #RPA  հեշտեգերը:

--00—ԼՄ