Հոլիվուդում Չինաստանում COVID-19-ի բռնկման մասին ֆիլմ կնկարեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

Չինաստան

 Հոլիվուդյան SK Global Entertainment ընկերությունը Չինաստանում կորոնավիրուսի տարածման առաջին երկու շաբաթների  մասին նոր ֆիլմ է կնկարի։ Այս մասին տեղեկացրել է «Wall Street Journal»-ը

 Ֆիլմի սցենարիստը Չարլզ Ռենդոլֆն է, ով Օսկարի է արժանացել «Իջեցման խաղ» ֆիլմի սցենարի համար:

Ֆիլմը՝ ըստ Ռենդլոֆի՝ բժշկական դրամա է, ոչ թե համաճարակի մասին թրիլլեր:

 Կինոընկերությունը ծրագրում է նկարահանումները սկսել 2021 թվականի սկզբին Չինաստանում, սակայն դրա համար կպահանջվի ՉԺՀ-ի իշխանությունների թույլտվությունը:

   --0—ՄՀ