Համարձակվե՞լ եք ձեռք մեկնել նրանց, ովքեր խնդիրներ են ունեցել իշխանությունների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News 

քաղաքական

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Իմ շատ հարգելի գործընկերներ, կյանքը շարունակվելու է, Ձեր վաղեմի ընկերներին փաստերով հակադարձելու փոխարեն, նրանց վրա ցեխ շպրտելուց ու գեղարվեստորեն պիտակավորելուց առաջ, մի պահ խորհեք, իսկ դուք ավելի՞ սկզբունքային եք եղել, հրաժարվե՞լ եք ձեր իսկ բնորոշմամբ՝ հանցավոր ռեժիմի կողմից առաջարկված պաշտոններից, այդ դիրքերում երբևէ փորձե՞լ եք հակաճառել ձեր ղեկավարությանը, գոնե երբեմն ասել նրանց այն, ինչ մտածել եք, համարձակվե՞լ եք ձեռք մեկնել նրանց, ովքեր ինչ֊ինչ խնդիրներ են ունեցել իշխանությունների հետ (իմ պարագայում այդպիսիք են եղել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը), Սահմանադրության, որի որակի մասին միջազգային փորձագետներն ընդգծված հարգանքով են խոսում, այսպես կոչված՝ բռնաբարության մասին բարձրաձայնե՞լ եք կամ փորձում եք գոնե հիմա բարձրաձայնել, իսկ ում թիրախավորում եք, նրանք առավել ինքնուրո՞ւյն չեն եղել, սեփական դեմք չեն ունեցե՞լ։ Ինչևէ, բարին ընդ ձեզ, այո, կարող եք իմ խոսքը որակել՝ բարոյախրատական, ոչինչ, մի կերպ կդիմանանք։
Հ.Գ. Մեկ անգամ ևս դիտեք «Բարձրագույն ճշմարտություն» ֆիլմը (1999)՝ երիցս արդիական է։
Հ.Գ.Գ. Որոշել եմ էլ ավելի նվազեցնել իմ ներկայությունը FB֊ում ...»։

--0--ԿԿ