Թունիսը բացում է սահմանները «կանաչ» և «նարնջագույն» գոտիների երկրների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News 

աշխարհ

Թունիսը հունիսի 27-ից բացում է օդային, ծովային եւ ցամաքային սահմանները «կանաչ» եւ «նարնջագույն» գոտիների երկրների համար, հաղորդում է DW-ը:

«Կանաչ երկրների» ցուցակում են Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Տաջիկստանը եւ այլ ասիական պետություններ, որոնց քաղաքացիները կարող են Թունիս մեկնել առանց սահմանափակմների: «Նարնջագույն» գոտում են՝ Կանադա, Իսպանիա, Ֆրանսիա, Ղազախստան, Ադրբեջան եւ այլն:

«Կարմիր» գոտու երկրների, մասնավորապես՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Բրազիլայի քաղաքացիներին արգելված է Թունիս մուտքը:

Թունիսում գրանցվել է վարակման 1023 եւ մահվան 50 դեպք:

--0--ԿԿ