«Իմ դիմակը փրկում է քեզ, քոնը՝ ինձ». Շիրակի մարզպետը դիմակ է բաժանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News 

հասարակական

Շիրակի մարզպետարանը, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ, այսօր միացել է դիմակների բաժանման արշավին։ Գյումրի, Արթիկ, Աշոցք, Մարմաշեն, Անի, Ամասիա, Արփի, Սարապատ, Ախուրյան համայնքների ղեկավարները մարզպետ Տիգրան Պետրոսյանի, մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի, կառույցի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանի հետ դիմակներ են բաժանել համայնքների բնակիչներին:

Մեկ անգամ ևս բոլորին հորդորել են պահպանել սահմանված կանոնները՝ ընդգծելով, որ դիմակ կրելով հնարավոր է հաղթել կորոնավիրուսին: Յուրաքանչյուրի դրած դիմակը փրկում է իր իսկ դիմացինին՝ ընկերոջը, ընտանիքի անդամին և այլոց:

«Արշավն ի երախտագիտություն այն քաղաքացիների է, որոնք պահպանում են պարետատան կողմից սահմանված կանոնները և դիմակը ճիշտ են կրում: Իմ դիմակը փրկում է քեզ, քոնը՝ ինձ»,-ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

--0--ԿԿ