Վերջին 1 օրում COVID-19-ից 6 մարդ է մահացել․ ամենաերիտասարդը 33 տարեկան է, տարեցը՝ 87

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News 

հասարակական

Հայաստանում հունիսի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 736 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 28-ին հաստատվել է կորոնավիրուսի 24645 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 109 173 վերչջին մեկ օրում 2065 նոր թեստավորում :

Փաստացի այս պահին բուժվում է 10964 պացիենտ, ավելացել  է` 519-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 13116  անձ` վերջին մեկ օրում 205 անձ:

Ընդհանուր առմամբ, 426 պացիենտ մահացել է (ավելացել է 6-ով): Այլ պատճառով ընդհանուր առմամբ մահացել է 139 մարդ (ավելացել է 7-ով)։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 33 (տղամարդ), 83 (կին), 87 (կին), 81 (կին), 85 (տղամարդ) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս